Մանկական հիվանդություններ
Մարսողական համակարգի դիսկինեզիա. էնկոպրեզ (կղանքի ֆունկցիոնալ անպահություն)
Շատ դեպքերում կղանքի անպահությունը զարգանում է վախի, սարսափի հետևանքով, հոգեկանը ընկճող տպավորությունների ազդեցությունից։ Էնկոպրեզը հաճախ առաջ է գալիս կղման ցանկության սիստեմատիկ ճնշումից։ Այդպիսի երեխաները, որպես կանոն, հաճախում են մանկապարտեզ և զուգարան գնալու ցանկությունը վերանում է, երբ զուգարանը զբաղված է կամ մոտակայքում չի երևում դաստիարակչուհին։ Նման երևույթ, երբեմն նկատվում է բացասաբար տրամադրված այն երեխաների մոտ, որոնց ծնողները ստիպողաբար են պարտադրում կղել։ Հիվանդների ոչ մեծ մասի անամնեզում լինում են տվյալներ նախկինում կրած սուր ստամոքսաաղիքային հիվանդությունների մասին։
Անհրաժեշտ է հիշել, որ կղանքի անպահություն նկատվում է նաև կոնքի օրգանների նյարդավորման բնածին թերությունների, ողնուղեղի և գլխուղեղի վնասումների ժամանակ, ինչպես նաև թուլամիտ երեխաների մոտ։
Ֆիզիկապես առողջ երեխաների մոտ տարբերում են կղանքի անպահության 2 ձև՝
- իսկական ֆունկցիոնալ էնկոպրեզ և
- կեղծ էնկոպրեզ (Ա.Ի. Լյոնյուշկին):
Հիվանդությունը հաճախ սկսվում է ի հայտ գալ նախադպրոցական տարիքում։ Երեխայի մոտ ոչ կամային ձևով սկսվում է արտադրվել շատ կամ քիչ քանակությամբ կղանք; Որոշ երեխաների մոտ կղանքը հայտնվում է ցերեկը՝ շարժուն խաղերի ժամանակ, ֆիզիկական շարժումներ կատարելիս, իսկ երբեմն առանց որևէ պատճառի, այլ երեխաների մոտ այն կարող է նկատվել նաև գիշերը։
Իսկական էնկոպրեզ (ցերեկային, գիշերային, խառը) սկզբում նկատվում է ամենօրյա ինքնուրույն արտաթորման ֆոնի վրա։ Հետանցքը բացված է, սֆինկտերը թուլացած։ Կղանքն ուղիղ աղիքում չի պահվում։ Շեքի և հետույքի մաշկը մշտապես աղտոտված է կղանքով և հաճախ խիստ գրգռված։
Կեղծ էնկոպորեզը (կղանքի արտասովոր կամ պարադոքսալ անպահություն) կապված է աղիքների պարունակության քրոնիկական կանգի և նրանց գերլցվածության հետ։ Ուղիղ աղիքում կղանքի գերկուտակման հետևանքով ճնշումն այնքան է բարձրանում, որ հաղթահարում է հետանցքի սեղմակի դիմադրությունը։ Ուշադրություն է գրավում կղանքի անսովոր, «ինչպես չափահասների մոտ» մեծ տրամաչափը։ Առանձին ծանր արտահայտված դեպքերում նկատվում է որովայնի ծավալի մեծացում՝ կապված նրա ստորին կեսի արտափքման հետ։ Երբեմն ուղիղ և սիգմայաձև աղիքներում կղանքային զանգվածների կուտակումները հայտնաբերվում են շոշափելու ժամանակ, որոնք զբաղեցնում են կոնքի բոլոր հատվածները։
Կեղծ էնկոպրեզն անհրաժեշտ է տարբերակել Գիրշպրունգի հիվանդությունից, քանի որ վերջինիս դեպքում ռենտգենաբանական հետազոտությամբ նույնպես հայտնաբերվում են ուղիղ, իսկ երբեմն նաև սիգմայաձև աղիքների զգալի լայնացում։ Տարբերակիչ ախտորոշմանն օգնում են ուղիղ աղիքի ամպուլային (լայնացած) հատվածի նպատակադրված ռենտգեննկարահանումը, ինչպես նաև սֆինկտերի տոնուսի հետազոտությունը։ Սֆինկտերի տոնուսի բարձրացումը, համապատասխան կլինիկական պատկերի զուգակցումով, վկայում է Գիրշպրունգի հիվանդության մասին, իսկ սեղմակի սովորական կամ իջած տոնուսը հիմք է ծառայում այն հերքելու համար (Ա.Ի. Լյոնյուշկին):
Բուժումը։ Կղանքի գլխավորապես գիշերային անպահության դեպքում անհրաժեշտ է երեխայի ցերեկային անբարենպաստ հուզումները վերացնել։ Սահմանում են նորմալ ռեժիմ։ Անհրաժեշտ է երեխային սովորեցնել քնելուց առաջ բնական արտաթորություն կատարել։ Նման բնական ռեֆլեքսի մշակման համար առաջարկվում է 10-15 օր երեկոյան մաքրող հոգնաներ կատարել։ Բարձիթողի, հատկապես էնուրեզի համակցման դեպքերում, կարելի է կիրառել հիպնոզային բուժում: Ցերեկային և խառն էնկոպրեզի դեպքերում աղիքների պարունակությունը կանոնավոր հեռացնելու նպատակով բուժումը սկսում են առավոտյան և երեկոյան կատարվող մաքրող հոգնաներով։ Հետագայում շատ կարևոր է երեխային սովորեցնել բնական արտաթորումը կատարել օրվա միևնույն ժամերին, ավելի լավ է առավոտյան, նախաճաշից հետո։ Ավելի ծանր դեպքերում (հոգնաներից արդյունքի բացակայության դեպքում) երեխային պետք է բուժել ստացիոնար պայմաններում, որտեղ զուգահեռաբար կիրառվում են բուժման մի քանի մեթոդներ՝ մաքրող հոգնաներ, ֆիզիոթերապևտիկ միջոցներ, սֆինկտերի մեխանիկական մարզումներ։ Համառորեն կատարվող կոնսերվատիվ բուժումից արդյունքի լրիվ բացակայության դեպքում կարելի է մտածել ուղիղ աղիքի պատի անվերադարձելի ֆունկցիոնալ փոփոխությունների մասին։ Նման դեպքերում դրվում է վիրահատման հարցը։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից](up/article/small/file_60331_3494991.jpg)
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
![](images/calendar.png)
![Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_57855_6152444.jpg)
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
![](images/calendar.png)
![Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am](up/article/small/file_57749_6689147.jpg)
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
![](images/calendar.png)
![Աղիքի ինվագինացիա. nairimed.com Աղիքի ինվագինացիա. nairimed.com](up/article/small/file_56510_5230081.jpg)
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
![](images/calendar.png)
![Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com](up/article/small/file_55366_8896793.jpg)
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
![](images/calendar.png)
![Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը](up/article/small/file_55335_2452987.jpg)
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
![](images/calendar.png)
![Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am](up/article/small/file_51311_5454138.jpg)
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
![](images/calendar.png)
![Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am](up/article/small/file_50912_6208261.jpg)
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
![](images/calendar.png)
![Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am](up/article/small/file_50268_9837228.jpg)
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
![](images/calendar.png)
![Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am](up/article/small/file_50241_5191109.jpg)
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
![](images/calendar.png)
![Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ](up/article/small/file_48443_200016.jpg)
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
![](images/calendar.png)
![Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am](up/article/small/file_46149_8760981.jpg)
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
![](images/calendar.png)
![Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am Թոքաբորբով հիվանդ երեխաների ախտորոշման նպատակով իրականացվող թոքերի ՈՒՁՀ-ն կարող է փոխարինել կրծքավանդակի ռենտգեն հետազոտությանը. ultraimaging.am](up/article/small/file_41051_7839839.jpg)
Երեխաների մոտ թոքաբորբի ախտորոշման չափանիշ համարվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը, սակայն նոր բժշկական «Իկան» դպրոցում հայտնաբերել են, որ թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը կարող է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն